Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ENFSI-ի կողմից մշակված ճանապարհատրանսպորտային պատահարների վերակառուցման մասին լավագույն փորձի ձեռնարկի ներդման վերաբերյալ վիդիո-կոնֆերանս
Ներկայումս ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգությունը դարձել է խիստ հրատապ սոցիալ-տնտեսական խնդիր։ Վերջին տարիներին Հայաստանում տրանսպորտային միջոցների քանակի աճը հանագեցրել է ճանապարահատրանսպորտային պատահարների դեպքերի ավելացմանը։ Այս առումով Փորձաքնությունների ազգային բյուրոյում ճանապարահատրանսպորտային պատահարների փորձաքննություն իրականացնելու համար առաջացել է անհրաժեշտություն ներդնել նոր ժամանակից համակարգչային ծրագրեր, որոնք հնարավորություն է տալիս փորձագետին ելակետային տվյալների ամբողջական և լիարժեք լինելու դետպքում ապահովել ժամանակին և ավելի որակյալ փորձաքննություններ, միաժամանակ կրճատելով փորձաքննությունների իրականացման ժամկետները։
Վերոնշյալների իրականացման նպատակով ս/թ. փետրվար ամսին Փորձաքնությունների ազգային բյուրոյի փորձագետների մասնակցությամբ իրականացվել է առցանց վիդիո-կոնֆերանս պրն. Ի.Վ. Զամերաեվի հետ, որը հանդիսանում է Ռուսաստանի արդարադատության նախարարության հյուսիս-արևմուտքի ռեգիոնալ փորձագիտական կենտրոնի ֆեդերալ բյուջետային վարչության ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի ղեկավար։
Փորձաքնությունների ազգային բյուրոյում քննարկվել է ENFSI-ի կողմից մշակված ճանապարհատրանսպորտային պատահարների վերակառուցման մասին լավագույն փորձի ձեռնարկի ներդնելու և կիրառելու հնարավորությունները ՃՏՊ փորձաքնությունների իրականացնելիս։ Հատկապես շեշտը դրվել է մեր օրերում ամենաֆունկցիոնալ համակարգչային ծրագրերից մեկին՝ ավստրական Ստեֆան Դատաենչիկ ֆիրմայի կողմից ստեղծված PC-CRASH ծրագրին, որը հնարավորություն է տալիս վերլուծել և մոդելավորել ճանապարհատրանսպորտային պատահարների մեխանիզմը։
Հաշվի առնելով PC-CRASH 10.1 ծրագրի կիրառման հինգ տարվա փորձը ՃՏՊ փորձաքննություններ իրականացնելիս, պրն. Ի.Վ.Զամարաեվը ներկայացրեց ծրագրի հիմնական ֆունկցիոնալ առավելությունները՝ նշելով, որ ծրագրի օգնությամբ կարող են իրականացվել ՃՏՊ մեխանիզմի անալիզի հետևյալ էլեմենտները.
- առաջային և հաջորդող ընդհարումների մոդելավորումը ավտոմատ ռեժիմով,
- ավտոտրանսպորտային միջոցի արգելակային ուժերի տեղաբաշխման բնութագրերի օգտագործումը դինամիկական հաշվարկում,
- տրանսպորտային միջոցի թափառքի հաշվարկը՝ հիմնվելով շարժիչի իրական բնութագրերի և օդի հոսքի դիմադրության վրա,
- առաջադրված ճանապարհահատվածով շարժման ընթացքում վարորդի մաթեմատիկական մոդելի օգտագործումը,
- հաշվարկված արդյունքների ներկայացումը տեքստի և դիագրամների տեսքով,
- տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների երկչափ և եռաչափ նկարների օգտագործման հնարավորությունը,
- 3D ֆորմատով մոդելավորման ներկայացման հնարավորությունը,
- ՃՏՊ մեխանիզմի մոդելավորման անիմացիա և այլն:
Կոնկրետ օրինակներով պրն. Ի.Վ.Զամարաեվը ներկայացրեց ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնում բարեհաջող իրականացվող PC-Crash համակարգչային ծրագրերի առավելությունները, մասնավորապես վերջին երկու համակարգչային 10.1 և 11.1 ծրագրերը։
Գործնական միջավայրում շարունակվեց քննարկումը կազմակերպչատեխնիկական հարցերի շուրջ կապված PC-CRASH համակարգչային ծրագրերին, մասնավորապես՝ համակարգչատեխնիկական պահանջների, մատակարարման, ինչպես նաև ծրագրի օպերատիվ հնարավորությունների վերաբերյալ և այլն։ Հատուկ ուշադրություն դարձվեց այն խնդիրներին, որոնք լուծվում են դատական փորձաքննությունների ընթացքում, երբ հետազոտվում են ՃՊՏ հանգամանքները, քանի որ վերջինս վերաբերվում է իրավիճակային կատիգորիային և լուծվում են մաթեմատիկական մեթոդով կամ փաստացի մասնակիցների ճանապարհատրանստորտային պատահարների գործողություններով համադրման մեթոդով։
Հատուկ հետատքրքությունը նեկայացվեց նաև այն մեթոդներին, որը գերակշռում է այս ծրագում և թույլ է տալիս փակել այն բոլոր խնդիրները /որոշել անհայտ բացակայող տվյալների աղբյուրները/, որոնք առաջանում են այս կամ այն խնդիրներն որոշելու համար փորձագիտական կառույցում փորձաքննություններ իրականացնելիս։
Առցանց վիդիո կոնֆերանսի ավարտին քննարվեցին կազմակերպչական հարցեր կապված Ռուսաստանի արդարադատության նախարարության հյուսիս-արևմուտքի ռեգիոնալ փորձագիտական կենտրոնի ֆեդերալ բյուջետային վարչության ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի հետ հետագա համագործակցության կապեր մշակելու ուղղությամբ, նպատակ ունենալով Փորձաքնությունների ազգային բյուրոյում փորձաքննություններ իրականացնելիս ներդնել PC-CRASH համակարգչային ծրագիրը։
28 Դեկտեմբեր 2016